Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika 16.10.
A A
Սպորտ

Ճապոնիայում հայ մարմնամարզիկին մեկուսացրել են

Վահագն Դավթյանը հնարավոր է չմասնակցի մարմնամարզության աշխարհի առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

«ՀՀ-ից մեկնելիս Դավթյանի covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես Հանեդա օդանավակայանում կրկին հանձնել ենք covid-19-ի թեստ, և այնտեղ Դավթյանի թեստը եղել է դրական: Դավթյանը չունի ոչ մի ախտանշան և իրեն շատ լավ է զգում, նրան մեկուսացրել են Տոկիոյում:

Այս պահին ՀՄՖ-ն և Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի Դավթյանից ևս մեկ անգամ covid-19-ը թեստ վերցնեն, քանի որ մենք համարում ենք այդ թեստի պատասխանը սխալ, սակայն նրանք դեռ հրաժարվում են կրկին թեստավորել: Հավելեմ նաև, որ այս ԱԱ-ն ոչ պատշաճ կերպով է կազմակերպված», - ասված է ՀՄՖ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանը հայտավորել է 3 մարզիկ: Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը պետք է հանդես գան նժույգթափերում, իսկ Վահագն Դավթյանը՝ օղակների վրա: