Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ խոտածածկ տարածքում
A A
Հասարակություն

Երասխում թշնամու կրակոցից բռնկված հրդեհը մեկուսացվել է այսօր առավոտյան (տեսանյութ)

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14։13-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երասխ գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երասխ գյուղի Ռաֆֆու փողոցի թիվ 27 հասցեում այրվում է մոտ 8000 հակ անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է hոկտեմբերի 16-ին, ժամը 07։57-ին։

Նշենք, որ հրդեհը բռնկվել էր ադրբեջանական զինուժի կողմից արձակած կրակոցների հետևանքով։  Ավելի վաղ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ Երասխ գյուղը ենթարկվում է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության ու հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես է դրանից հետո գյուղացիներից մեկի անասնագոմի տանիքում հրդեհ բռնկվել։