Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika 15.10.
A A
Սպորտ

Հայաստանը կմասնակցի մարմնամարզության աշխարհի առաջնություններին

Հայաստանի մարմնամարզիկները կմասնակցեն Ճապոնիայի Կիտակյուշու քաղաքում հոկտեմբերի 18–ին մեկնարկող սպորտային մարմնամարզության աշխարհի 50-րդ հոբելյանական առաջնությանը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։

Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը հանդես կգան նժույգթափերում, իսկ Վահագն Դավթյանը՝ օղակների վրա: Ճապոնիա են մեկնել նաև մեր տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որն ընդգրկված է առաջնության մրցավարական հանձնախմբում, և ավագ մարզիչ Հայկ Նազարյանը։

Իսկ ահա հոկտեմբերի 27-ին նույն քաղաքում կմեկնարկի գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունը։ Հայաստանից կմասնակցի 19–ամյա Սիլվա Սարգսյանը: