Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Յուրի Գևորգյան․ ֆրանսերեն խոսող հերոսը (տեսանյութ)

19-ամյա Յուրի Գեւորգյանը անմահացավ մեկ տարի առաջ՝  2020թ  հոկտեմբերի 15-ին։ Այսօր նրա ծնողները, քույրը, ընկերները հիշում էին Յուրիին, որը չհասցրեց իրագործել երազանքները։

Նրա մարտական ընկեր Գրիգոր Վարդանյանը Իջեւանից եկել էր Քասախ՝  հարգանքի տուրք մատուցելու զոհված ընկերոջ հիշատակին։

«Երկուսս էլ նստել ենք նույն ավտոմեքենան ու պայթել է այդ մեքենան, ես ինչ-որ ձևով դուրս եմ եկել, վառված ասկոլկեքով, բայց ինքը մնացել էր ներսը։ Մինչև վերջին վայրկյանը մտածել եմ, որ կտեսնեմ իրեն, թեկուզ վիրավորված, թեկուզ առանց ձեռք, առանց ոտք, սպասել եմ որ պիտի իրա դեմքը տեսնեմ»,- հիշում է նա։

Մայրը՝ Անաիդան,  նշում է, որ որդին սիրում էր ֆրանսերենը և ընդունվել էր Ֆրանսիական համալսարան, նպատակ ուներ ավարտելուց հետո կրթությունը շարունակել արտասահմանում։ 

Մարտական ընկերն իր հերթին պատմում է, որ ֆրանսերենը չմոռանալու համար Յուրին ընկերուհու հետ հաճախ էր հեռախոսով այդ լեզվով խոսում։ Ֆրանսերեն գրքեր եւ Աստվածաշունչ․ զինծառայության ընթացքում Յուրիի դարակում էին։

Յուրիի դասընկերներն ու ուսուցիչները հերոսին հիշում են որպես բարի և կատակասեր աշակերտ, որը բոլորին  ստիպում էր ժպտալ։

Ինքն էլ՝ Յուրին, միշտ ժպտում էր։

Մանրամասները՝  տեսանյութում