Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Թբիլիսիում ընթանում է Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով բազմահազարանոց հանրահավաք (տեսանյութ)

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական Ազատության հրապարակում ընթանում է է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույցը։  Տվյալ հատվածում երթևեկությունն արգելափակված է, հրապարակում բեմ է տեղադրված: Տեղում են ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժման» առաջնորդներն ու կողմնակիցները: Գրում է aliq.ge-ն։

Տարածքում են գտնվում նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, նկատվում են նաև ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումների տեղաշարժ։ Ավտոբուսներով տարածք են բերվել նաև հատուկ նշանակության ջոկատայիններ: 

Սյս պահին ընթացքի մեջ են ընդդիմադիրների ելույթները։

 

Հիշեցնենք, որ շուրջ տասը օր հացադուլ հայտարարած Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը բանտում վատացել է։

Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեի խոսքով՝ նախկին նախագահը դժվարանում է շարժվել և խոսել։ Բժիշկը պարզաբանել է, որ Սաակաշվիլին ունի արյան գենետիկ Թալասեմիա հիվանդություն, որի դեպքում չի կարելի քաղցած մնալ։ Կիպշիձեի փոխանցմամբ, քաղաքական գործչի վիճակը կտրուկ վատացել է վերջին երկու օրվա ընթացքում։