Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I9457
A A
Տնտեսություն

Կառավարությունը պետք է աշխատի ընկերությունների հետ, որոնք կարող են իրականացնել բաժնետոմսերի թողարկում մեր ներքին շուկայում․ Փաշինյան

«Որքան շատ լինեն հեղինակավոր գործակալությունների կողմից վարկանիշավորումները, այնքան շուկան համարվում է ավելի ճշգրիտ և դիվերսիֆիկացված։ Մի բան է, որ մեկ վարկանիշ շնորհող կազմակերպություն է խոսում դրա մասին, մեկ այլ բան է, երբ տվյալ դեպքում երեք առաջատար վարկանիշ շնորհող կազմակերպություններ տվել են գնահատականներ, որոնք բավական սիմետրիկ են։ Այստեղ կա մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ ըստ էության, գնահատականների համակարգի մեջ շեղում չկա, շատ համահունչ են գնահատականները։ Սա շատ կարևոր է նաև մեր ռազմավարական նպատակի՝ կապիտալի շուկայի ձևավորման ուղղության համար»,- հավելեց փոխվարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց․ «Այնուամենայնիվ, որպեսզի շարունակենք, կիսատ չթողնենք աշխատանքը, կարծում եմ, որ մեր Կառավարությունը պետք է աշխատի այն պոտենցիալ ընկերությունների հետ, որոնք կարող են վարկանշվել, աջակցենք նրանց և, ի վերջո, իրականացնել բաժնետոմսերի թողարկում մեր ներքին շուկայում: Կարծում եմ՝ այն խնդիրը, որ դրել ենք մեր առաջ դեռևս 2018 թվականին, պետք է 2022-2023 թվականներին ամեն ինչ անենք, որպեսզի ի հայտ գան արդեն այդպիսի կոնկրետ ընկերություններ: 1-2 ընկերության կողմից հաջող թողարկումն էական փոփոխություններ է բերելու ամբողջ տնտեսական դաշտում՝ սկսած աշխատելու մշակույթից և շարունակած ֆինանսական միջոցների հասանելիությամբ:

Եկեք պայմանավորվենք, որ այս կետից սկսած կոնկրետ ծրագիր կունենանք՝ այն պոտենցիալ ընկերությունների հետ աշխատելու, որոնք կարող են գնալ այս ճանապարհով: Կրկնեմ՝ սա, ի վերջո, և՛ կթեթևացնի բեռը բանկային համակարգի վրա, և՛ քաղաքացիներին, և՛ մասնավոր ընկերություններին կտա հնարավորություն, և՛ կբարելավվի նաև պետության, Կառավարության գործերը տնտեսական աճ ապահովելու առումով»: