Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այսուհետ կատարեք ձեր հարկային պարտավորություններն առանց համայնքապետարան կամ բանկ այցելելու (տեսանյութ)

Հարգելի քաղաքացիներ, այսուհետ դուք կարող եք կատարել տեղական հարկերի գծով ձեր հարկային պարտավորություններն առանց համայնքապետարան կամ բանկ այցելելու: Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի՝ տեղական հարկեր են համարվում անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը։ Այս հարկատեսակները հավաքագրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, գանձվում են տվյալ համայնքի բյուջե և զգալի կշիռ ունեն համայնքների սեփական եկամուտների կազմում։ Ձեր համակարգչում կամ սմարթֆոնում բացելով https://pay.e-community.am հարթակը և մի քանի պարզ գործողություններ անելով դուք կարող եք առցանց եղանակով կատարել ձեր հարկային պարտավորությունները։ Առավել մանրամասն՝ ⤵️