A
A
Ադրբեջանն ազատ է արձակել երկու իրանցի վարորդներին
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցից մեկ օր անց, Բաքուն ազատ է արձակել երկու իրանցի վարորդներին: Այդ մասին parstoday-ի փոխանցմամբ հայտնել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
Ավելի վաղ, Գորիս-Կապան ճանապարհահատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունն անհիմն պատճառներով ձերբակալել էր դեպի Հայաստան շարժվող իրանական երկու բեռնատարների վարորդներին: