Բացել լրահոսը Փակել լրահոսը
elegant-stylish-girl-autumn-park_1157-35055
A A
Պաշտոնական

Ջերմաստիճանը կբարձրանա

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ին և 18-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով: