Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Սպարտակը» երկարատև դադարից հետո կրկին բեմում է (տեսանյութ)

Երկարատև դադարից հետո Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, որը  վերականգնվել ու վերադարձել է թատրոնի խաղացանկ։

«Ժամանակը սուղ էր, սակայն արտիստներն այնքան ոգեւորված էին, որ փորձեցին անել անհնարինը։ Սա մեզ համար անչափ կարևոր է։ Կարելի է ասել՝ վերածնունդ»,- «Ա1+»--ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը։ 

«Սպարտակ» բալետը Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացվեց 2009-ին և դարձավ իրադարձություն։  Սպարտակին մարմնավորեց այդ ժամանակ արդեն բալետի առաջատար մենակատար Ռուբեն Մուրադյանը, որին, ի դեպ, Գրիգորովիչը հրավիրեց Մեծ թատրոն և ԱՄՆ հյուրախաղերի։

 Ներկայացման մեջ ներգրավված է ողջ կազմը, նաև խորեոգրաֆիկ ուսումնարանի սաները։ 

«Սպարտակի» պրեմիերան կկայանա վաղը՝ հոկտեմբերի 13-ին։

Մոտակա ներկայացումները ՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին։