Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը լավ կանի էդ զրույցներից խուսափի ու քիչ խոսի․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարող մեկնաբանել «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ  Նիկոլ Փաշինյանը բանակցությունների սեղանի շուրջ չէ, այլ բանակցային սեղանի վրա։

«Ես մշտապես դժվարացել եմ Քոչարյանի ասածները մեկնաբանել, որովհետև ես վստահ չեմ՝  հայերեն այն խոսքը, որ ինքը ասում է և միտքը, որ ես ընկալում եմ, դրանք համընկնում են»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում։

 Նա Ռոբերտ  Քոչարյանին խորհուրդ է տալիս այդ թեմաներով քիչ խոսել․ «Եթե սկսվեց զրույց նրա մասին, թե ով ինչի մասին է բանակցել, ինքը շատ վատ կացության մեջ է հայտնվելու»։

Անդրադառնալով նախորդ շաբաթ իր Ռուսաստան այցին, Ալեն Սիմոնյանը  հայտնեց, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկել են  ռազմագերիների հարցը, ինչպես նաև նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարումը։

«Ես խնդրել եմ, որ միջամտեն,կին ռազմագերու հետ կապված ինֆորմացիա տան, ցավոք, ադրբեջանական կողմը չի հաստատում այդ տեղեկությունը և այսօր ես ունեմ նաև հանդիպում  Կարմիր խաչի  ներկայացուցիչների հետ, որի ժամանակ  այդ հարցը պետք է քննարկեմ»,- ասաց նա։

Freedom Hous միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել էր  իշխանություններին Հայաստանում վիրավորանքի եւ զրպարտանքի համար նախատեսված փոխհատուցման շեմերը բարձրացնելու համար։ Նախագծի հեղինակը Ալեն Սիմոնյանն է։

Վերջինս  նշեց, որ սեռական բնույթի վիրավորանքը իր համար խոսքի ազատություն չէ։

Ինչ վերաբերվում է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ  Փաշինյանի հանդիպմանը, ապա Ալեն Սիմոնյանը վստահեցրեց ՝ տեղեկություն չունի օրակարգից և թե ինչ հարցեր են քննարկվելու։