Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan 12.10..
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը պարտվեց Ռումինիային և նահանջեց 4-րդ տեղ. ԱԱ-2022

Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը Բուխարեստում 0:1 հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն: Միակ գոլը 26-րդ րոպեին գլխի հարվածով խփեց Միտրիցան:

Ռումինիայի հավաքականն այս հաղթանակից հետո վաստակեց 13 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական: Երրորդ տեղ իջավ Հյուսիսային Մակեդոնիան, որը սեփական դաշտում 0:4 հաշվով պարտություն կրեց Գերմանիայից: Վերջինս վաստակեց 21 միավոր և ժամանակից շուտ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր:

Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց ընթացիկ մրցաշարում և 12 միավորով այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը: