Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess serz
A A
Սպորտ

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ծաղկաձոր՝ շախմատի «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարին

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Ծաղկաձորում ընթացող «ՉեսսՄուդ» բաց միջազգային մրցաշարին և մոտիկից հետևել մասնակիցների խաղին։

 

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ին, կմեկնարկի մրցաշարի վերջին տուրը, իսկ ժամը 17:30-ին տեղի կունենա փակման հանդիսավոր արարողությունը։ 

 

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 10 երկրների ավելի քան 200 շախմատիստ, այդ թվում 25 գրոսմայստեր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10.250.000 դրամ է: