Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի հրաձիգները բարելավում են դիպուկությունը. երեք մեդալ Բելգրադից

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող Իշտվան Պոլյանացի անվան հրաձգության մրջազգային ավանդական հուշամրցաշարում Հայաստանի պատվիրակները նվաճել են 3 մեդալ: Այդ մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հրաչ Բաբայանը հրացան ձևի 10մ վարժությունում 625.9 միավորով գրավել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: Էլմիրա Կարապետյանը ատրճանակ ձևի 10 մ վարժությունում վաստակել է 571 միավոր և գրավել երկրորդ հորիզոնականը:

Մեր մարզուհին առավել հաջող հանդես է եկել խառը զույգերի մրցավեճում: Նա ընկերակցելով վրացի հրաձիգ Ծոտնե Մաչավարիանիի հետ, եզրափակիչում հաղթել է 16-4 հաշվով և դարձել հուշամրցաշարի հաղթող: