Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահը ֆուտբոլի նվիրյալ է

Սպորտ
b4ec4e2db942b221dcbe1a413cd61c1b

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը իր պահեստային հիմնադրամից 28 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել երկրի մինչեւ 16 տարեկան ֆուտբոլիստների հավաքականին: Այդ մասին տեղեկացրնում է Տաջիկստանի սպորտի, տուրիզմի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:

Այդ գումարով առաջին հերթին հավաքականի անդամների համար կգնվի մարզազգեստ: Թիմը նաեւ կանցկացնի ուսումնամարզական հավաք` Ասիայի պատանեկան առաջնությանը պատրաստվելու համար:

Սա առաջին դեպքը չէ, որ Տաջիկստանի նախագահը հովանավորում է ֆուտբոլի պատանեկան հավաքականին: Իսկ ահա նրա որդին` Ռուստամ-Էմոմալին «Իստիկլոլ» ակումբի հիմնադիրն է, բացի այդ նա ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս որպես ֆուտբոլիստ: Հավելենք, որ «Իստիկլոլն» այս տարի տիրել է Տաջիկստանի գավաթին,, բացի այդ`չեմպիոնի կոչման գլխավոր թեկնածուն է: