Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 ժամ` ստորագրությունների համար

Սպորտ
5db893e7077ad96828903166bfbd3788

«Յուվենթուսի» նորեկ, սերբ հարձակվող Միլոշ Կրասիչը մի քանի ժամ շարունակ ստորագրություն է տվել թիմի երկրպագուներին:

Երեկ ակումբի ֆիրմային խանութում տեղի ունեցած ֆուտբոլիստի մարզաշապիկի շնորհանդեսին ներկա են եղել մոտ 3000 երկրպագուներ: Նրանք մարզաշապիկները գնելուց բացի ֆուտբոլիստին խնդրել են ստորագրել դրանց վրա: Արդյունքում, Միլոշ Կրասիչը ուղիղ 4 ժամ զբաղված է եղել ստորագրություններ բաժանելով: Ավանդույթի համաձայն նա առաջին ստորագրությունը թողել է խանութում պահվող մարզաշապիկի վրա:

Ի դեպ, շնորհանդեսի ժամանակ հայտնի է դարձել, որ իտալական ակումբի գլխավոր հովանավոր է դարձել հրուշակեղենի «Բալոկո» ընկերությունը: Հենց վերջինիս տարբերանշանով մարզաշապիկներ է ստորագրել Միլոշ Կրասիչը, ում «Յուվենթուսի» երկրպագուները տվել են «սերբական Նեդվեդ» մականունը (նրանք նկատի ունեն թիմի նախկին չեխ ֆուտբոլիստ Պավել Նեդվեդին):