Բացել լրահոսը Փակել լրահոսը
ընտրություններ
A A
Քաղաքականություն

Արցախում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները․ կընտրվի 6 համայնքի ղեկավար, 5 համայնքի ավագանի

Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն այսօր առավոտյան մեկնարկել են։

ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են Խաչմաչի, Ծաղկաշատի, Նոր Ղազանչիի և Հերհերի ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է:
 
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության 4 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի 742 ընտրող:
 
Ընտրություններին մասնակցում են 6 համայնքի ղեկավարի և 5 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ: