Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (1)
A A
Հասարակություն

Կիպրոսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 8-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Ակբար Կ.-ն, որը 2013 թ. ապրիլի 10-ից Կիպրոսի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր ծանր հանցագործության շուրջ նախնական համաձայնության գալու և կողոպուտի մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: