Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

Պարեկայինները հարբած վարորդի մեքենայից ատրճանակ են հայտնաբերել

Հոկտեմբերի 8-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները Թամանցիների փողոցից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա, որի 27-ամյա վարորդն այն վարում էր ոչ սթափ վիճակում։Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

Նա ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ:

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել բացատրություն:
Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է քննություն։