Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս թեստ
A A
Հասարակություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 8-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է Արցախի Առողջապահության նախարարությունը։
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր:
 
Բժիշկները 6 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
 
ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» ՓԲԸ-ում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) պատճառով գրանցվել է մեկ մահ: Հիվանդը 73-ամյա կին էր, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանդություն և ուներ ուղեկցող լուրջ հիվանդություններ:
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13717 քաղաքացու հետազոտություն, որից 1210-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: