Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+islandia
A A
Սպորտ

Մենք այժմ նոր թիմ ենք ստեղծում․ Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Իսլանդիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արնար Պոր Վիդարսոնը աշխարհի առաջնության Հայաստանի ընտրանու հետ ընտրական խաղից առաջ հայտարարել է, որ այժմ իրեն չեն հետաքրքրում թիմի ցույց տված արդյունքները։

«Ցանկացած մարզիչ խուսափում է պարտությունից, ձգտում է հաղթանակի։ Սակայն լինում են պահեր, երբ դու չես մտածում արդյունքի մասին, քանի որ նոր թիմ ես ստեղծում։ Մենք այժմ այդ փուլում ենք գտնվում։ Աշխատում ենք աստիճանաբար ներգրավել երիտասարդ ֆուտբոլիստներին։ Դա ազդում է մեր հիմնական պլանի վրա։

Նրանք քանի դեռ հավաքականի լիարժեք անդամներ չեն, անիմաստ է խոսել լուրջ արդյունքների մասին։ Մարդիկ պետք է հասկանան, որ երեք ամսում հնարավոր չէ ստեղծել մարտունակ թիմը։ Դրա համար նվազագույնը պետք է երեք տարի», - ասել է իսլանդացիների գլխավոր մարզիչը։

Խոսելով Հայաստանի հավաքականի հետ խաղի մասին, Արնար Պոր Վիդարսոնը հույս է հայտնել, որ այդ հանդիպումը կարող է շրջադարձային դառնա Իսլանդիայի հավաքականի համար և թիմը նույնպես կմիանա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարին։

Հիշեցնենք, որ Իսլանդիա – Հայաստանի ընտրական հանդիպումը տեղի կունենա այսօր, ժամը 22։45-ին։