Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Հասարակություն

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 661 նոր դեպք

Հոկտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 661 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 628 719-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 274 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 597 654 մարդ։

Վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝ 9 192:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 7.22%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5.70%, վերջին 7 օրվանը՝ 6.16%:

Աղբյուր՝ Aliq.ge