Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Վերացվել է հանրային սննդի օբյեկտի կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մկրտումյանին պատկանող հանրային սննդի կազմակերպության գործունեության կասեցումը (Արարատի մարզ, գ. Թաիրով):

ՍԱՏՄ Արմավարի մարզային կենտրոնի կրկնակի ստուգման արդյունքում պարզվել է, որ այս հանրային սննդի կետում շտկվել են սանիտարահիգիենիկ բնույթի բոլոր անհամապատասխանությունները, ինչպես նաև ապահովվել է սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների պարտադիր բժշկական զննությունը:

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին