Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess amerika (1)
A A
Սպորտ

Գրոսմայստեր Սամուել Սևյանը ոչ-ոքի խաղաց առաջատարի հետ, Տաթև Աբրահամյանը կրկին պարտվեց (տեսանյութ)

Շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում կայացան 2-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարում հայազգի գրոսմայստեր Սամուել Սևյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց մրցաշարը հաղթանակով մեկնարկած Ռեյ Ռոբսոնի հետ: Մեր հայրենակիցը վաստակեց 1 միավոր և այժմ բաժանում է 4-10-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորոմ են Վեսլի Սոն, Ռեյ Ռոբսոնն ու Ջոն Բուրկեն, որոնք իրենց ակտիվում ունեն 1,5-ական միավոր:

Այսօր նախատեսված 3-րդ տուրում Սամուել Սևյանը սևերով կհանդիպի Ջեֆրի Կսիոնի հետ, որը կես միավորով զբաղեցնում է նախավերջին 11-րդ տեղը:

ԱՄՆ-ի շախմատի կանանց առաջնությունում երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Կատերինա Նեմցովան ու Մեգան Լին, որոնք տարել են երկու հաղթանակ և վաստակել 2-ական միավոր: Հայազգի շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը, հակառակը, 12 մասնակիցներից միակն է, որը դեռ միավոր չի վաստակել: Երկրորդ տուրում նա պարտվել է Կարիսա Յիպին: Այսօր կայանալիք 3-րդ տուրում նա սպիտակներով կհանդիպի կես միավոր ունեցող Աննա Զատոնսկիխի հետ: