Ալեն Բոգոսյանը 500-ից մեկն է
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հայազգի Ալեն Բոգոսյանը միացել է երկրի այն 500 մարզիկ-մարզուհիներին, որոնք պաշտպանում են Անես քաղաքի թեկնածությունը` իբրեւ 2018 թվականի ձմեռային օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերի մայրաքաղաք:
«Անեսին աջակցելը հնարավորություն է տալիս իմ ավանդն ունենալ ֆրանսիական սպորտի զարգացման գործում» ,- հայտարարել է աշխարհի 1998 թ չեմպիոնը: Նշենք, որ Ալեն Բոգոսյանը ներկայումս Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանի օգնականներից է:
2018 թվականի ձմեռային օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերի անցկացման վայրը կորոշվի եկող տարվա հուլիսի 6-ին, Դուրբանում կայանալիք Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստի ժամանակ: Ամեսից բացի այդ խաղերն ընդունելու հայտ են ներկայացրել նաեւ Մյունխենը (Գերմանիա) եւ Պխենչյանը (Հարավային Կորեա):