A
A
Հեռացրել է կարգազանցներին
Պերուի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ, ուրուգվահայ մասնագետ Սերխիո Մարգարյանը, կենսակարգը խախտելու համար, թիմից հեռացրել է իր երկու խաղացողների:
Ինչպես տեղեկացնում են պերուական լրատվամիջոցները, Պանամայի ընտրանուց կրած պարտությունից հետո թիմի ֆուտբոլիստներ Ռեյմոնդ Մանկոն եւ Ջոն Գալիգուոն գիշերն անցկացրել են դիսկոտեկում:
Մարզչի որոշումը պաշտպանել է նաեւ Պերուի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, որը նշել է, որ նպատակին հասնելու համար հավաքականում կարգապահությունը պետք է բարձր մակարդակի վրա լինի: