Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները զիջում են դիրքերը Ծաղկաձորի մրցաշարում

Ծաղկաձորում ընթացող «ՉեսսՄուդ» շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում  Հայաստանի շախմատիստներն անհաջող հանդես եկան: Մրցաշարը հաղթանակներով մեկնարկած մեր 9 շախմատիստներից միայն երկուսին հաջողվեց շարունակել հաղթարշավը, իսկ մնացած յոթը միավորներ կորցին և զիջեցին դիրքերը:

 

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը և միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը տարան երրորդ անընդմեջ հաղթանակը և այժմ Հնդկաստանի երկու ներկայացուցիչների հետ կիսում են առաջին չորս տեղերը: Այսօր նրանք կհանդիպեն հենց հնդիկ գրոսմայստերների հետ: Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը Ս.Լ. Նարայանանն է, իսկ Դավիթ Շահինյանինը` Պրագնանանդհանը:

 

Իսկ ահա Արտաշես Մինասյանը, Մամիկոն Ղարիբյանը և Արմեն Բարսեղյանը պարտություն կրեցին 3-րդ տուրում և նահանջեցին մրցաշարային աղյուսակում: Արթուր Դավթյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը և Լևոն Բաբուջյանն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները և այժմ 2,5 միավորով հետապնդում են առաջատար քառյակին: Ավաղ, վիճակահանությամբ Մանուէլ Պետրոսյանը և Լևոն Բաբուջյանը 3-րդ տուրում խաղալու են իրար հետ, ինչը նշանակում է, որ նրանցից մեկն անպայման միավոր կկորցնի (ոչ-ոքիի դեպքում` երկուսը):

 

Հիշեցնենք, որ Ծաղկաձորի մրցաշարին մասնակցում են 11 երկրների մոտ 200 շախմատիստ, այդ թվում 25 գրոսմայստեր: