Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն տուգանեց

Սպորտ
febea461202873dc42084e013aaa1c25

Հանրապետության առաջին խմբի «Փյունիկ-2» - «Արարատ» խաղի տեղափոխման մասին գրությունը ժամանակին ֆեդերացիա չներկայացնելու համար «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 20 հազար դրամով: Այդ որոշումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեինն է: Իսկ ահա Շենավանի միջնակարգ դպրոցը ՀՖՖ-ին 5 հազար դրամ տուգանք կվճարի` իր կողմից Հայաստանի պատանեկան առաջնությանը հայտավորված թիմի` խաղին չներկայանալու համար:

ՀՖՖ-ի գործկոմը հաստատել է ՈՒԵՖԱ-ի կողմից «Համերաշխության վճարների» շրջանակում Հայաստանի ակումբներին տրամադրվող գումարների չափերը: Ըստ նոր կարգի բարձրագույն խմբի բոլոր ութ ակումբները կստանան 32.500-ական եվրո, սակայն նախապայմանով. դրա համար ակումբը պետք է ունենա մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիր, բացի այդ հսկողություն հաստատի դրա հետագա կատարման ընթացքի վրա: