19 մասնակից
Հայաստանի պատանի 19 շախմատիստներ կմասնակցեն աշխարհի 2010 թվականի առաջնությանը, որը տեղի կունենա հունական Հալկիդիկի քաղաքում, հոկտեմբերի 19-31-ը:
Մեր տղաները հանդես կգան բոլոր տարիքային խմբերում (8-18 տարեկաններ), իսկ աղջիկները` 5 խմբերում (10-18 տարեկաններ): Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով` 11 տուրով:
Հայաստանը այս առաջնությունում կներկայացնեն հետեւյալ շախմատիստները.
Աղջիկներ
Անի Իվանյան (մինչեւ 10 տարեկաններ)
Սիրանուշ Ղուկասյան, Հասմիկ Շահբազյան (մինչեւ 12 տարեկաններ)
Սուսաննա Գաբոյան (մինչեւ 14 տարեկաններ)
Մարիա Գեւորգյան (մինչեւ 16 տարեկաններ)
Շուշաննա Սարգսյան (մինչեւ 18 տարեկաններ)
Տղաներ
Արմեն Բարսեղյան (մինչեւ 8 տարեկաններ)
Արամ Հակոբյան, Արթուր Հողմրցյան (մինչեւ 10 տարեկաններ)
Մանուել Պետրոսյան, Միքայել Մկրտչյան, Գոռ Ալեքսանյան, Հրանտ Ալեքսանյան, Կարեն Կարապետյան (մինչեւ 12 տարեկաններ)
Տիգրան Կ. Հարությունյան, Վլադիմիր Կանջարյան (մինչեւ 14 տարեկաններ)
Հովհաննես Գաբուզյան (մինչեւ 16 տարեկաններ)
Սամվել Տեր-Սահակյան, Գրիգոր Դիլանյան (մինչեւ 18 տարեկաններ)