Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+islandia
A A
Սպորտ

Իսլանդիայի ֆուտբոլի հավաքականը Հայաստանի հետ խաղից առաջ փոխում է կազմը

Ֆուտբոլի աշխարհի 2022թ առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը` Իսլանդիայի ընտրանին, փոփոխություններ է կատարել նախնական կազմում:

Նախապես թիմ հրավիրված Յոհան Բերգ Գունդմունսոնն ու Յոն Գուդնի Ֆյոլուսոնը վնասվածքի պատճառով դուրս են մնացել կազմից: Առաջինը հանդես է գալիս անգլիական «Բարնլիում», իսկ երկրորդը շվեդական «Համարբյույում»:  Այդ խաղացողների տեղը հրավիրվել են 26-ամյա Դանիել Լեո Գրետարսոնն ու 19-ամյա Միքայել Էգիլ Էլերտսոնը:

Հայաստանի հավաքականի հետ խաղին ընդհանուր առմամբ պատրաստվում է 25 իսլանդացի ֆուտբոլիստ: Նրանցից երեքը նորեկ են: