Բացել լրահոսը Փակել լրահոսը
անդրանիկ-քոչարյան
A A
Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը

Հոկտեմբերի 5-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

ԱԺ խորհուրդը քննարկել եւ հաստատել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմը, որը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։