Դեռ որքան բեռնատարները կմնան կանգնած Վերին Լարսի անցակետում․ ՏԿԵՆ պարզաբանումը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսական կողմը Լարսի անցակետում սկսել է շինարարական աշխատանքներ, որոնք, ըստ նախնական տեղեկատվության, ավարտվելու են 2022 թվականի դեկտեմբերին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանը լրացնում է տեղեկատվությունը, որը նա փոխանցել էր երեկ «Ա1+»-ին՝ Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակման հետ կապված։
«Շինարարական աշխատանքների պատճառով մասնակի խաթարվել է երթևեկությունը Լարսի անցակետում։ Սակայն համաձայն ՌԴ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 18-ի 1576 որոշման հոկտեմբերի 18-ից թույլատրվում է Վերին Լարսից բացի սահմանային հսկողություն իրականացնել նաև երկու այլ անցակետերում մինչև շինարարության ավարտը։
Առաջին անցակետը տեղակայված է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն֊ Ալանիա, Վերին Լարսի շրջանում
Երկրորդ անցակետը՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն֊-Ալանիա, քաղաք Վլադիկավկազ, Լարսի շրջան հասցեում։
Նշենք, որ ռուսական կողմի նախաձեռնած շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է էապես բարելավել Լարսի անցակետի աշխատանքը և խուսափել բեռանատարների կուտակումներից։ Մասնավորապես նախատեսվում է այսօրվա օրական 300 մեքենա թողունակությունը դարձնել 3500 մեքենա։ Այսինքն մոտ 10 անգամ ավելացնել ճանապարհի թողունակությունը»,- հայտնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչը։