Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը թույլ չի տալիս այլ թեկնածու առաջադրել․կազատագրենք «Հայաստան» դաշինքին իր առաջնորդից (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանն արդեն 6-րդ անգամ չընտրվեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Այսօրվա արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ խնդիրը կապված չէ Արթուր Ղազինյանի անձի հետ, պարզապես «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսից հասկացվում է, որ փորձում են հնարավորինս պղտորել ներքաղաքական կյանքի ջուրը։

«Մենք անպայման իրականություն ենք դարձնելու կառավարության ծրագիրը, իսկ անվտանգության մասը նաև լոկոմոտիվն է մեր տնտեսության համար։ Այնպես որ, իրենց խնդիրն է ու լուծումն էլ գտնվում է իրենց մոտ․ թող գնան, Ռոբերտ Քոչարյանից պահանջեն ազատություն, ազատագրվեն, որովհետև ինքը հաստատ թույլ չի տալիս նոր թեկնածու առաջադրել», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ավելի վաղ՝ մինչև քվեարկությունը, հանձնաժողովի անդամ «Հայաստան» դաշինքի չորս պատգամավորները լքել էին հանձնաժողովի նիստերի դահլիճը։