Առաջատարները միավորներ են կորցնում
Երեւանի «Փյունիկը» չկարողացավ օգտվեց հարմար առիթից եւ հավասարվել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Բանանցին»:
Դրա համար փյունիկցիներին հարկավոր էր այսօր հաղթել առաջնության նորեկ Դիլիջանի «Իմպուլսին»: Սակայն հանրապետության չեմպիոնը չնայած խաղի ընթացքում առջեւում էր հաշվի մեջ` 3:1, սակայն չկարողացավ պահպանել ցանկալի արդյունքը եւ գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի` 3:3:
Այդպիսով, «Փյունիկը» երկու միավոր կորցրեց եւ չկարողացավ հասնել «Բանանցին», որը երեկ պարտվել էր «Ուլիսին»` 0:2:
24-րդ տուրի մնացած երկու խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Գանձասար» - «Շիրակ»` 3:3, «Կիլիկիա» - «Միկա»` 1:4:
Մրցաշարային աղյուսակ
Թիմեր Խ Մ
1. Բանանց 24 55
2. Փյունիկ 24 53
3. Ուլիս 24 48
4. Միկա 24 40
5. Իմպուլս 24 28
6. Գանձասար 24 24
7. Կիլիկիա 24 15
8. Շիրակ 24 9