Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan 4.10. (1)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին և գրավեց 3-րդ տեղը

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանն առցանց անցկացվող Meltwater Champions Chess Tour Finals մրցաշարի վերջին տուրում 2,5:0,5 հաշվով վստահ հաղթեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: Մեր գրոսմայստերն առավելության հասավ առաջին երկու պարտիաներում, իսկ երրորդն ոչ-ոքի ավարտեց:

Այս հաղթանակից հետո Լևոն Արոնյանը վաստակեց 24 միավոր և զբաղեցրեց 3-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով առաջ անցավ ամերիկացի Վեսլի Սոից, որն վերջին խաղում պարտվեց մրցաշարի հաղթող Մագնուս Կառլսենին` 0,5:2,5: