Հենրիխ Մխիթարյանը խաղաց
Հայաստանի հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանն այսօր, այնուամենայնիվ, խաղաց իր նախկին թիմի դեմ: Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրում միմյանց հետ հանդիպեցին մեր ֆուտբոլիստի նախկին եւ ներկայիս թիմերը` Դոնեցկի «Մետալուրգն» ու «Շախտյորը»:
Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանին: Հյուրերի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, այնուամենայնիվ, 71-րդ րոպեին խաղադաշտ մտցրեց հայ լեգեոնականին` հնարավորություն տալով նրան խաղալ իր նախկին թիմի դեմ: «Մետալուրգի» երկրպագուները բավականին սառը ընդունեցին իրենց թիմի նախկին ֆուտբոլիստին:
Նշենք, որ այդ պահին «Շախտյորը» արդեն հաղթում էր 2:0 հաշվով: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց, եւ «հանքափոր» ֆուտբոլիստները 34 միավորով էլ ավելի ամրապնդվեցին առաջին տեղում:
Հավելենք, որ Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող մեր ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը խաղը նույնպես սկսեց պահեստայինների նստարանին, բայց այդպես էլ փոխարինման չմտավ: