Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը բարձր տրամադրությամբ կմիանա Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վաղը բարձր տրամադրությամբ կմիանա իր թիմին:

Այսօր կայացած Իտալիայի Ա սերիայի «Ռոմա» - «Էմպոլի» խաղին մեր ֆուտբոլիստը նախ առաջին խաղակեսում գոլային փոխանցում կատարեց, ապա երկրորդում գրավեց մրցակցի դարպասը: Խաղը հենց այդ հաշվով էլ ավարտվեց` 2:0: Հենրիխ Մխիթարյանը 90-րդ րոպեին փոխարինվեց:

«Ռոման» այդ հաղթանակից հետո վաստակեց 15 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական: Հռոմեացիները միանձյա առաջատար «Նապոլիից» առայժմ հետ են մնում 6 միավորով: «Էմպոլին» չորրորդ պարտությունը կրեց առաջնությունում և այժմ 9 միավորով գտնվում է 10-րդ տեղում:

«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 17-ին, «Յուվենթուսի» դաշտում: Մինչ այդ տեղի կունենա աշխարհի 2022թ առաջնության ընտրական փուլի խաղերը: Հայաստանի հավաքականը կհանդիպի Իսլանդիայի և Ռումինիայի ազգային թիմերին: Մեր ընտրանին ամբողջ կազմով կհավաքվի հոկտեմբերի 4-ին, Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: