Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Այսօր Վանաձոր համայնքում ի հիշատակ նահատակված զինվորների խաչքար է օծվել

Այսօր՝ Վանաձոր համայնքի Նարեկացի թաղամասում, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օծվեց խաչքար՝
 
ի հիշատակ թաղամասի՝ Արցախյան 44֊ օրյա պատերազմում նահատակված զինվորների՝  Արման Խաչատրյանի, Վահե Հովսեփյանի, Արեն Առաքելյանի, Արթուր Շեկոյանի։Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։
 
Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, բազմաթիվ վանաձորցիներ։
 
Խաչքարի և կից պուրակի կառուցման բարերարներն են թաղամասի բնակիչներ Արեն Անանյանը և Կարեն Մաճկալյանը։
 
Հավերժ փա՛ռք ձեզ, քաջարի՛ զինվորներ։