Բացել լրահոսը Փակել լրահոսը
244408782_1309198799500338_2787460718495371773_n
A A
Քաղաքականություն

Լաոն կզարթնի Վանաձորում

Հոկտեմբերի 8֊ին Վանաձորի կենտրոնում ՝ Արցախ պուրակում, տեղադրվելու է «ԼԱՈՅԻ ԶԱՐԹՈՆՔԸ» հուշահամալիրը։
Այն նվիրված է զարթոնք ապրող և ապագային ձգտող խորհրդանշական հայ մարդուն, ով կարողացել է արթնանալ թմբիրից, գիտակցել սեփական և ազգային առաքելությունը, ձգտել առաջընթացի՝ հենվելով ազգային և համամարդկային արժեքների վրա, և դա անել իր ներսում առաքինի անհատ ձևավորելու միջոցով՝ Վեհ հոգու, Ազնիվ մտքի, Նվիրական վարքի և Քաջության որակներով։
Հուշահամալիրը «Արբանէ » համահայկական ծրագրեր հիմնադրամի և նախաձեռնության հեղինակ՝ ԼՀԿ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ընկերների նվերն է Վանաձոր քաղաքին։