Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess uxix
A A
Սպորտ

Ուղիղ. Լևոն Արոնյան – Մագնուս Կառլսեն. Meltwater Champions Chess Tour Finals-ի 8-րդ տուրի խաղ

Առցանց անցկացվող Meltwater Champions Chess Tour Finals շախմատի եզրափակիչ մրցաշարում այսօր կկայանան նախավերջին` 8-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը կհանդիպի Մագնուս Կառլսենի հետ: Յոթ տուրից հետո մեր գրոսմայստերը 18 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Նորվեգացի շախմատիստը 28,5 միավորով նախապես ճանաչվել է մրցաշարի հաղթող:

Հիշեցնենք, որ կողմերը նախ կանցկացնեն արագ շախմատի 4 պարտիա: Հաղթողը կվաստակի 3 միավոր: Ոչ-ոքիի դեպքում կնշանակվի թայ-բրեյք: Վերջինիս հաղթողը կստանա 2, իսկ պարտվողը` 1 միավոր:

Լևոն Արոնյան – Մագնուս Կառլսենի հանդիպման պարտիաների ուղիղ եթերը` ստորև.