Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+havaqakan 1
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին մարզումը անցկացրեց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այսօր երեկոյան կայացած առաջին մարզմանը մասնակցել են միայն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները: Ահա նրանք.

 

 Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով - «Ուրարտու»

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

 

Պաշտպաններ

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Ժիրայր Մարգարյան - «Արարատ»

 

Կիսապատշպաններ

Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Ալիկ Առաքելյան - «Արարատ»

 

Հարձակվող

Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»

 

Հայաստանի ընտրանին հոկտեմբերի 4-ին կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին: Այնտեղ մեր ընտրանուն կմիանան հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները: Հաշվի առնելով Երևանից Ռեյկյավիկ թռիչքի երկարությունը՝ ՀՖՖ-ն որոշվել է մարզական հավաքը շարունակել Ֆրանկֆուրտում՝ թռիչքի տարածությունը կրճատելու, ինչպես նաև արտերկում հանդես եկող ֆուտբոլիստների ժամանումը մարզական հավաքին ավելի հեշտացնելու նպատակով: Հոկտեմբերի 6-ին մեր ընտրանին կմեկնի Իսլանդիա: 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 2022թ աշխարհի առաջնության որակավորման փուլի J խմբի շրջանակում նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհանդիպի Իսլանդիայի հետ, ապա 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի ընտրանու հետ։

a1+havaqakan 2.jpg (69 KB)