Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում 35 վայրկյանում պարտվեց ամերիկացի ըմբիշին (տեսանյութ)

Հայաստանի ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանին չհաջողվեց մտնել ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ:

 

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկած մրցաշարում մեր 61 կգ քաշային ըմբիշը հաղթահարելով նախնական փուլի արգելքները, հասավ կիսաեզրափակիչ: Այստեղ նա անհաջող հանդես եկավ և 35 վայրկյանում 0:10 հաշվով պարտվեց ամերիկացի Դեյթոն Ֆիքսին:

 

Արսեն Հարությունյանը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ մենամարտերից հետո: