Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Դավթաշենում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 5 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հանգստյան օրերին համատեղ դիտարկել են Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի հասարակական տրանսպորտի աշխատանքը:

ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը ուղևորափոխադրում կատարող 32 տրանսպորտային միջոցներում: Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 5 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:

ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով կրկին իրազեկել են կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ: Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի: