Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bojkot 1.10.
A A
Սպորտ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի աջակիցները կբոյկոտեն «Ալաշկերտի» նախկին մարզչի խաղերը

Մոսկվայի ԲԿՄԱ-ի երկրպագուների հետ աշխատանք տանող աշխատակիցները հեռացել են ֆուտբոլային ակումբից այն բանի համար, որ կանանց թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Գրիգորյանը։ Այդ մասին տեղեկացնում է «Սպորտ 24» ռուսական կայքը։ Բացի այդ, բանակային ակումբի աջակցության խմբի ֆաներն որոշել են բոյկոտել կանանց թիմի բոլոր հանդիպումները։

Ալեքսանդր Գրիգորյանը, որը մինչ այդ աշխատում էր Երևանի «Ալաշկերտում», ԲԿՄԱ-ի կանանց թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել սեպտեմբերի 30-ին։ Նա մինչ այդ, 2018-2019թթ, արդեն աշխատել է բանակային ակումբի կանանց թիմում։