A
A
Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստան է վերադարձել
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է Վրաստանի տարածքում։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում։
«Բարի լույս Վրաստան։ Ութ տարի անց` արդեն Վրաստանից»,- գրել է նա:
Նախկին նախագահը նաև տեսանյութ է հրապարակել, որում երկրի բոլոր քաղաքացիներին կոչ է արել հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկել իր «Միասնական ազգային շարժում» կուսակցության օգտին: