Մենք պետք է մեր մեջ փնտրենք պարտության պատճառները. «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Ալաշկերտի» նորանշանակ գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչն այսպես մեկնաբանեց իր անդրանիկ խաղն այդ պաշտոնում:
«Մենք շատ անելիքներ ունենք, հատկապես պաշտպանության գծում: Այս խաղում մեր պաշտպաններն մեծ թվով սխալներ թույլ տվեցին: Թիմի մյուս գծերում կան որակյալ կատարողներ, սակայն դեռևս շատ բան կա փոխելու: Համենայնդեպս, թիմն ունի ներուժ և ճիշտ աշխատանքի դեպքում ավելի լավ արդյունքներ ցույց կտանք:
Սխալ է պարտության մեջ մեղադրել մրցավարներին: Մենք պետք է մեր մեջ փնտրենք պարտության պատճառները: Հարկավոր է կենտրոնալ մեր սխալների, բացթողումների վրա, փորձել արագ շտկել դրանք և բարելավել թիմային խաղը», - ասել է 59-ամյա սերբ մասնագետը:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» նորանշանակ գլխավոր մարզչի ղեկավարությամբ Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրի խաղում սեփական դաշտում 2:4 հաշվով պարտվել է Ֆինլանդիայի չեմպիոն ՀԻԿ-ին: