A
A
GRECO-ն Հայաստանի վերաբերյալ զեկույց է հրապարակել
Աջակցիր «Ա1+»-ին18 առաջարկություններից բավարար չափով կատարված են միայն 7-ը, 11 առաջարկություն կատարվել է մասամբ: Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմնի GRECO-ի հերթական զեկույցում Գնահատման չորրորդ փուլի շրջանակում արված առաջարկությունների կատարման վերաբերյալ:
«Պատգամավորների էթիկայի օրենսգրքի նախագիծը և Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը նախատեսում է ստեղծել պատգամավորների՝ էթիկայի նորմերին անդամների համապատասխանության վերահսկման մեխանիզմ, մշակվել է, բայց դեռ չի ներկայացվել GRECO-ի ուսումնասիրությանը: Պատգամավորների գործունեության վերահսկողությունը դարձել է ավելի համակարգված, բայց դեռ շոշափելի արդյունքներ չկան»,- ասվում է զեկույցում:
Զեկույցն այստեղ