A
A
Սմարթֆոնը երկար օգտագործող երեխաների մոտ վարքի շեղումներ են հայտնաբերվել․ մանկաբույժ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեխաների մոտ տեսողական ապարատը զարգանում է մինչև 7 տարեկանը։
Եթե մինչև այդ տարիքը երեխան սովորում է սմարթֆոնին, ապա նրա մոտ չի հասցնում զարգանալ աչքերի մկանները։ Կապույտ էկրան, անընդհատ թարթող կադրեր, պատկերի ոչ ճիշտ հեռավորություն․ սրանք անդրադառնում են մինչև 7 տարեկան երեխաների տեսողական վիճակի վրա։ Սմարթֆոնից երկար օգտվելը երեխաների մոտ այլ խնդիրներ էլ է առաջացնում։
Որո՞նք են կոնկրետ ախտանիշներն ու հնարավոր ռիսկերը․ թեմայի շուրջ զրուցել ենք մանկաբույժ և ընտանեկան բժիշկ Սոնա Աղաջանյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում