Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I6474
A A
Քաղաքականություն

Որևէ մեկը չպետք է հույս ունենա, թե խաղաղ զարգացման դարաշրջան բացելը հնարավոր կլինի անել մեկ-երկու քայլով․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում 2022 թվականի բյուջեի համատեքստում կարևոր է համարել այն արտաքին քաղաքականությունը, որը Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է նոր միջավայրում.

«Եվ այդ արտաքին տարածաշրջանային քաղաքականությունը մենք ձևակերպում ենք այսպես՝ Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու անհրաժեշտությունը և հրամայականը: Մենք կարծում ենք, որ իրոք այսպիսի նպատակադրման հասնելու հնարավորություն կա:

Իհարկե, որևէ մեկը չպետք է հույս ունենա, թե դա հնարավոր կլինի անել մեկ-երկու օրում կամ մեկ-երկու քայլով, գործողությամբ:

Սա հետևողական աշխատանք է, որն ինչպես ասել եմ՝ մեզնից պահանջում է հետևողականություն, շրջահայացություն, սառնասրտություն և ամուր նյարդեր:

Մենք այս առումով պետք է քայլ-քայլ առաջ գնանք մեր տարածաշրջանում և ընդհանրապես միջազգային միջավայրը Հայաստանի Հանրապետության շուրջ առավել բարենպաստ դարձնելու համար»: