Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 30.09.
A A
Սպորտ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Օսլո

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքական այսօր մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մեր հավաքականը հոկտեմբերի 2–ից հանդես կգա Օսլոյում մեկնարկող աշխարհի առաջնությունում: Թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և ավագ մարզիչ Էդգար Ենոքյանը հավաքականում ընդգրկել են Արսեն Հարությունյանին (61 կգ քաշային կարգ), Վազգեն Թևանյանին (65 կգ), Արման Անդրիասյանին (70 կգ) և Արման Ավագյանին (79 կգ): Առաջին երկուսն այս տարի հանդես են եկել Տոկիոյի օլիմպիական խաղերում։